Serj Tankian Hayastane
[Verse 1]
Հայաստանը մի երկիր է, ուր ճամփեքն են մոլորվում
Խորովածի կրակի շուրջ, ընկերներն են բոլորվում
Հայաստանը մի երկիր է, ուր աշունը ջինջ է, տաք
Ուր շողում են խաղողի մեջ գինիները անապակ
Հայաստանը մրգաստան է, այգեստան է ծիրանի
Չոր լավաշով լի մառան է, զնգուն զանգ է զնդանի։
[Chorus]
Արագած, Գրիգոր, Արարատ ու Սևան
Անահիտ, Նաիրա, Զարուհի ու Շուշան
Հայաստան, Ուրարտու, Շուբրիա, Արմենիա
Արատտա, Նաիրի, Մեծ Հայք, Կիլիկիա։
[Verse 2]
Հայաստանը յարխուշտա է, քոչարի է, հորովել
Զուռնա-դհոլ, թառ ու դուդուկ, անցյալում կորած ծովեր
Հայաստանը ինքնություն է, վառ օջախ է հայրական
Ուր տենչում ես, երբ պարտված ես, երբ կամ հերոս հաղթական
Հայաստանը ժողովուրդ է, ընտանիք է աղմկոտ
Քրոջ պսակ, եղբոր արցունք, մայրական անշեջ կարոտ
Հայաստանը Թումանյան է, Թամանյան է, Կոմիտաս
Արամ Մանուկյան, Սարյան է, Համբարձումյան է, Մինաս
Հայաստանը Տիգրան Մեծ է, Սուրբ Մաշտոց է ու Նարեկ
Պապ թագավոր, Ձենով Օհան, Խորենացի, Դավիթ Բեկ։
[Chorus]
Արագած, Գրիգոր, Արարատ ու Սևան
Անահիտ, Նաիրա, Զարուհի ու Շուշան
Հայաստան, Ուրարտու, Շուբրիա, Արմենիա
Արատտա, Նաիրի, Մեծ Հայք ու Կիլիկիա։
[Outro]
Հայաստանը Նորավանք է, Գանձասար է, Աղթամար
Ֆիդայի մահապարտներ, որ ընկան երկրի համար։
Հայաստանը Երևան է, Արտաշատ, Դվին, Անի
Հայաստանը պատմություն է, ոչ սկիզբ, ոչ վերջ ունի։